Դուբայում հերքել են Դաունթաունում պայթյունների մասին լուրը
Դուբայ էմիրության ղեկավարությունը հերքել է Reuters լրատվական գործակալության տարածած այն լուրը, թե իբր Դաունթաուն թաղամասում պայթյունների ձայներ են լսվել։
Էմիրության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Reuters-ի հաղորդած տեղեկատվությունը Դաունթաուն շրջանում որոտացած պայթյունների վերաբերյալ սուտ է։
«Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ Reuters-ի հաղորդումը Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։ Իշխանությունները հորդորել են քաղաքացիներին ու զանգվածային լրատվամիջոցներին՝ հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին և զերծ մնալ ասեկոսեներ տարածելուց։
Մինչ այս Reuters գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացրել էր, որ Դուբայի Դաունթաուն շրջանում պայթյուններ են լսվել։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։Միջոցառումը կանցկացվի...