Նիդերլանդները պայքարում են ջրի պակասի դեմ. գործի են դրվել արտակարգ միջոցներ
Նիդերլանդների իշխանությունները պաշտոնապես հայտնել են ջրի դեֆիցիտի մասին՝ հաշվի առնելով անոմալ շոգն ու շարունակվող երաշտը, և նախաձեռնել են ջրային ռեսուրսների կառավարման լրացուցիչ միջոցառումների կիրառում։
Երկիր հասնող ջրի քանակը նվազել է տեղումների սակավության և գետերում, հատկապես՝ Հռենոսում, ջրի ցածր մակարդակի պատճառով, մինչդեռ դրա պահանջարկը շարունակում է ավելանալ։ Կառավարության կանխատեսումներով՝ չորային եղանակային պայմանները կպահպանվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Թագավորության ենթակառուցվածքների և ջրային տնտեսության նախարարությունից միևնույն ժամանակ հայտնել են, որ իրականացվող քայլերը չեն անդրադառնա բնակչությանը խմելու ջրով ապահովելու վրա։ «Խմելու ջուրը հասանելի է և հասանելի կմնա բնակչության համար»,- լրագրողներին վստահեցրել է գերատեսչության ներկայացուցիչը:
Միջոցառումները կիրականացվեն՝ հիմնվելով առանձին տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վրա։ Մասնավորապես, իշխանությունները կկարգավորեն Հռենոսի վտակների վրա գտնվող ամբարտակների աշխատանքը ջրի մակարդակը վերահսկելու նպատակով, կնախապատրաստեն լրացուցիչ վթարային պոմպեր և կնվազեցնեն շլյուզների բացման հաճախականությունը, որպեսզի սահմանափակեն ծովի աղի ջրի ներթափանցումը ներքին քաղցրահամ ջրամբարներ։
Բացի այդ, որոշ շրջաններում սահմանափակումներ կկիրառվեն ստորգետնյա աղբյուրներից, ինչպես նաև գետերից, առուներից ու ջրանցքներից ջուր վերցնելու նկատմամբ։ Դա, մասնավորապես, կարող է ազդել ֆերմերների վրա, որոնց առանձին տարածքներում կարգելվի ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։Միջոցառումը կանցկացվի...