Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով
Հուլիսի 16-ին Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի որակավորման առաջին փուլի պատասխան մրցախաղում «Ալաշկերտը» արտագնա հանդիպում անցկացրեց ղազախական «Ելիմայի» հետ։
Հարկ է նշել, որ այս թիմերի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Պատասխան խաղի հիմնական ժամանակում նույնպես արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը. երևանյան ակումբից գոլի հեղինակ դարձավ Մոմո Տուրեն, իսկ տանտերերի կազմում պատասխան գնդակը խփեց Բախտիյարովը։
Հավելյալ ժամանակի ընթացքում Ղազախստանը ներկայացնող թիմի խաղացողները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը հաջողությամբ իրացրեց Իլիչը, սակայն հանդիպման վերջին վայրկյաններին երևանյան թիմից Տոգոլան հավասարեցրեց հաշիվը՝ դարձնելով այն 2-2։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում Վահե Գևորգյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ իրացրեցին իրենց հնարավորությունները (6-5)՝ ապահովելով տեղը հաջորդ փուլում։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...