Պատահարներ Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Մեղրի ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհ կա

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Մեղրի ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհ կա
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Նշվում է, որ հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային…

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

 

Նշվում է, որ հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

 

Քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ:

 

[c3b34100463e6b1d4be13c75bca2dc1a.jpg]

[8916d3775631df6dd8f8629b7bdaa288.jpg]

[cd175cf85ca1fb9056720dbf77501b83.jpg]

[2fe8ff73157054617390c4bdf5c171e2.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250