19:00 Լուրերը մեկ տողով. Դեռահասների նկատմամբ սեռական բռնության գործը. ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները քաղաքական պաստառ են ցուցադրել Միացյալ Թագավորության հետ վիճելի կղզիների վերաբերյալ, ինչի պատճառով կարող են ենթարկվել ՖԻՖԱ-ի պատժամիջոցներին:
•Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով:
• Խոշոր գործարարի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել ընկերությունների պետական կառավարմանը հանձնման որոշումները:
•Ազգային անվտանգության ծառայությունում միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել է պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը՝ ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում:
•Պաշտոնանկ արված պաշտպանության նախարարն առաջին անգամ հրապարակայնորեն պարզաբանել է իր հեռացումը՝ այն կապելով զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների հետ:
•Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել՝ ուղղված երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղիների պաշտպանությանը:
•Չինաստանում ստորագրվել է Արհեստական բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպություն ստեղծելու համաձայնագիր, որի գլխավոր գրասենյակը կտեղակայվի Շանհայում:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային գ...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
17:00 Լուրերը մեկ տողով. Վաղարշյանի կրակոցների գործով զարգացումներ. «Զվարթնոցում» ձերբակալված ՌԴ քաղաքացի
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վաղարշյան փողոցի կրակոցների գործով ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հ...
15:00 Լուրերը մեկ տողով. Ծառուկյանի սեփականությունն անցել է քաղաքապետարանին. Թուրքիան Սև ծովի անվտանգության մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը և իր տնօրինությանն է...