Նոր մանրամասներ՝ Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների գործով․ ՔԿ
Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
«Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,- հայտնեցին գերատեսչությւնից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ։ Ավտոմեքենաներից մեկի վրա կրակոցի հետք է եղել, մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես՝ արնանման հետքեր։ Բացի այդ, դեպքի վայրում գլխարկներ, հողաթափեր են գտել, վրան՝ արնանման հետքեր։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Ողբերգական մահվան դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...