Բնակարանում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի․ ողբերգական դեպք․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Արկադի Գրիգորյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 20-ամյա Կառլեն Բ․-ի դին։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Արարատում 2-ամյա երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ մանրամասներ․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Մեղրի ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհ կա
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտ...
Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը․ ԶԼՄ
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը՝15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գ...