Քաղաքականություն

Ռուսաստանը բենզին է խնդրել Հնդկաստանից, սակայն մերժում է ստացել

Ռուսաստանը բենզին է խնդրել Հնդկաստանից, սակայն մերժում է ստացել
Հնդկաստանի պետական երեք նավթային ընկերություններ, որոնց Ռուսաստանը դիմել էր բենզինի մատակարարումներն ավելացնելու խնդրանքով, հայտարարել են, որ արտահանման համար վառելիքի ավելցուկային ծավալներ չունեն։…

Հնդկաստանի պետական երեք նավթային ընկերություններ, որոնց Ռուսաստանը դիմել էր բենզինի մատակարարումներն ավելացնելու խնդրանքով, հայտարարել են, որ արտահանման համար վառելիքի ավելցուկային ծավալներ չունեն։


Reuters-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ հնդկական շուկա նավթ մատակարարող «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերություններն են լրացուցիչ խմբաքանակների խնդրանքով դիմել Հնդկաստանի թե՛ մասնավոր, թե՛ պետական նավթավերամշակման գործարաններին։ Վերջիններիս թվում խոշորագույններն են Indian Oil-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը։


Ներկայումս դեպի Ռուսաստան է ուղղվում հնդկական բենզինի ընդամենը երկու խմբաքանակ։ Երկուսն էլ ուղարկվել են Nayara Energy ընկերության կողմից, որտեղ 49% բաժնեմաս ունի «Ռոսնեֆտը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250