Պատահարներ

Արցախի սակրավորները մեկ շաբաթում հայտնաբերել են 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք․ ԱԻՊԾ

Արցախի սակրավորները մեկ շաբաթում հայտնաբերել են 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք․ ԱԻՊԾ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:

 

«2023 թվականի հունիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1103 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 47-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

 

Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ավելացել է բնակելի տարածքներում սողունների հայտնվելու դեպքերը:

Օձերի հայտնաբերման մասով 8 կանչ է գրանցվել, 4-ը՝ Ստեփանակերտում, 3-ը՝ Մարտակերտի և մեկ դեպք՝ Մարտունու շրջաններում:

ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես հայտնել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ կանչեր չեն արձանագրվել, դրան նպաստել է նաև անձրևի տեսքով ամենօրյա տեղումները: Սակայն, հրդեհավտանգ շրջանն արդեն սկսված է: Այս առումով, ՆԳ նախարարության կողմից իրականացվում են համապատասխան իրազեկման և կանխարգելիչ գործողություններ, բնակչության անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու ուղղությամբ։

Դրա հետ մեկտեղ, ծառայությունում ամենօրյա ռեժիմով տարվում են համապատասխան ուսումնական և գործնական պարապմունքներ։

Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Ծառայության սակրավորները բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, բնակելի տարածքներում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում իրականացնում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ:

Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 9 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 7 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250