Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Պարզվել է, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, որը ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում` իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդին վիճաբանել ու կրակոց է արձակել, ապա դիմել է փախուստի․ ԶԼՄ
Հունիսի 19-ին ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակար...
Բնակարանում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի․ ողբերգական դեպք․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21.00-ի սահմաններ...
Արարատում 2-ամյա երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ մանրամասներ․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանությ...
Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են զոհվել. ԶԼՄ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում Ս...