Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շրջված ծառեր, ջրալցված տներ, վնասված տանիքներ․ Տավուշում հորդառատ անձրևի հետևանքները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շրջված ծառեր, ջրալցված տներ, վնասված տանիքներ․ Տավուշում հորդառատ անձրևի հետևանքները
Վնասներ հորդառատ անձրևի և քամու հետևանքով։ Հունիսի 19-ին, ժամը 19։20-ից Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան…

Վնասներ հորդառատ անձրևի և քամու հետևանքով։ Հունիսի 19-ին, ժամը 19։20-ից Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին պատճառել են զգալի վնասներ:

 

Նշվում է՝ պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։

 

Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

 

Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:

 

Հայտնում են, որ հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:

 

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 19-ին Տավուշում ուժգին քամի և կարկուտ էր։ 

 

[95b939696a79e682746c631470b23a70.jpg]

[c9a4d82078d820e158cd321bb6e06efc.jpg]

[a2331377c70f1711aec42259f4953c7d.jpg]

[2329c0a826b9e7f8437fd72b7e70daf6.jpg]

[c4b7558c13bec7243699437662a72a65.jpg]

[dbe42701964ae68798eb2bf1687f4542.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250