Հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվողը․ դին գտել են Մերձավանի գերեզմանների տարածքում
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։
Նշվում է, որ մինչ ոստիկանության Աբովյանի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։
Հայտնի է, որ վերջինիս ոստիկանություն տեղափոխելուց կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։ Քննիչի որոշմամբ՝ Գ․Գ-ն ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ դի է հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական...
Արմավիրի մարզում քաղաքացին ընկել է մոտ 15 մետր խորությամբ փոսը. նրա դին են դուրս բերել
Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գ...
Հրդեհ՝ Երևանի Բուսաբանական այգում
Երևանի Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել։ Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շրջված ծառեր, ջրալցված տներ, վնասված տանիքներ․ Տավուշում հորդառատ անձրևի հետևանքները
Վնասներ հորդառատ անձրևի և քամու հետևանքով։ Հունիսի 19-ին, ժամը 19։20-ից Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամա...