Լոռու մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։
Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Սերյոժա Քոսյանը, 27-ամյա Կարապետ Պապիկյանն ու Opel-ի վարորդ Ն. Պետրոսյանը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հունիսի 18-ին հիվանդանոցից ահազնագ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին և, հայտնել են, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ քաղաքացին է ՀՀ-ում սպանել 24-ամյա կնոջը և նրա մերկ դին թաքցրել Դիլիջանի անտառում․ մանրամասներ՝ ՔԿ-ից
ԱՄՆ քաղաքացի տղամարդը Հայաստանում սպանել է ՌԴ քաղաքացի 24-ամյա կնոջը և նրա մերկ դին թաքցրել Դիլիջանի անտառում։ Այս մասին...
Հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվողը․ դին գտել են Մերձավանի գերեզմանների տարածքում
Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ստացած օպեր...
Արմավիրի մարզում քաղաքացին ընկել է մոտ 15 մետր խորությամբ փոսը. նրա դին են դուրս բերել
Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գ...
Երևանի շենքերից մեկի վերելակի մոտ 64-ամյա տղամարդու են դանակահարել
Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկա...