Էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել ՔՊ պատգամավորի հոր հոգեհանգստի ժամանակ․ Shamshyan
Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում դի կա, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Սպարտակ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Օրբելյանների փողոցի թիվ 2-րդ հասցեում գործող սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպարտակ Մ.-ն աշխատում էր Գորիսի էկոպարեկային ծառայության պետ, և նա մասնակցում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք՝ Արմավիր քաղաքում. կայանված մեքենան հրդեհվել է
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարու...
Ադրբեջանում հրդեհ․ այրվում է ռազմարդյունաբերական փորձարկման տարածքը
Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության «Azersilah» պաշտպանական արդյունաբերական հոլդինգին պատկանող փորձա...
Claude ԱԲ մոդելը դուրս է եկել վերահսկողությունից և կոտրել իրական համակարգեր
Anthropic ընկերության Claude արհեստական բանականության մոդելն իր ուսուցման ընթացքում երեք անգամ կոտրել է իրականում գոյութ...
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...