Ուժգին քամի և կարկուտ` Տավուշում. տապալվել են ծառեր, արգելափակվել են ճանապարհներ
Անձրևի, կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Տավուշի մարզկենտրոն Իջևանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ:
Կարկուտը և անձրևը վնասել է նաև Իջևան համայնքի գյուղական բնակավայրերը, հաղորդում են Տավուշի մարզպետարանից։
Փրկարարների օգնությամբ ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղևորները, որոնց մեջ եղել են նաև երեխաներ։
Փրկարարները, ոստիկանները, համայնքային իշխանությունները մաքրում և բացում են միջպետական, ինչպես նաեւ համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:
Այս պահին կան էներգետիկ ցանցի վթարներ, կոտրված ծառեր, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր։
Նմանատիպ հոդվածներ
Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan...
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդին վիճաբանել ու կրակոց է արձակել, ապա դիմել է փախուստի․ ԶԼՄ
Հունիսի 19-ին ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակար...
Բնակարանում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի․ ողբերգական դեպք․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21.00-ի սահմաններ...
Արարատում 2-ամյա երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ մանրամասներ․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկ...