Ստոլտենբերգը` ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզման լուրերի մասին
Չնայած Ուկրաինային տանկերի մատակարարման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ ՆԱՏՕ-ի քայքայման վտանգ չկա։ Այս մասին Welt-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտության սկզբից ՆԱՏՕ-ում «միասնության աննախադեպ մակարդակ է» եղել։
Ստոլտենբերգը ողջունել է ՆԱՏՕ-ի տարբեր երկրների պատրաստակամությունը՝ հնարավորինս արագ տանկեր մատակարարել Ուկրաինային։ «Իմ ուղերձն այն է, որ դաշնակիցները պետք է ավելի շատ զենք մատակարարեն: Սա շատ անհրաժեշտ է։ Եվ ես ողջունում եմ մարտական տանկերի մատակարարման մասին դաշնակիցների ցանկացած հայտարարություն»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ըմբռնումով է մոտեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի սպասողական դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Ռամշտեյնում կայացած համաժողովում որոշում է կայացվել Կիևին մեծ քանակությամբ ծանր սպառազինություն մատակարարել։
«Իհարկե, այս պահին հիմնական ուշադրությունը տանկերի վրա է, բայց երբեմն նաև որոշ ժամանակ է հարկավոր դաշնակիցների հետ գաղտնի խորհրդակցությունների համար», - ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Գերմանիան այն դաշնակիցներից է, որն Ուկրաինային է մատակարարել մեծ թվով զինտեխնիկա:
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ պատվավոր մրցանակ է ստացել «ուկրաինացի ժողովրդին մատուցած ծառայությունների, Ուկրաինայի՝ որպես ժողովրդավարական և օրենքի գերակայության պետության առաջխաղացման և ամրապնդման համար»։
Այսօր Ստոլտենբերգը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ՝ Ուկրաինային տանկերի մատակարարման շուրջ քննարկումների համար։
New York Times- ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ազդել է ՆԱՏՕ անդամ երկրների համախմբվածության վրա: Ըստ լրագրողների՝ Հյուսիսատլանտյան դաշինքում պառակտում է տեղի ունեցել` Կիևին զենք մատակարարելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Խնդիրը չեն լուծում, բայց մոտիվացնում են». Զելենսկին ասել է, որ Ուկրաինան բավականաչափ արևմտյան տանկեր չունի
Ըստ Ուկրաինայի նախագահ Զելենսկու` մեկ տասնյակ արևմտյան տանկերը թույլ օգնություն են Կիևին: «Ռուսական բանակը զինված է...
«7 արկերից 2-ն ընկան ոտքերիս մոտ». Ռոգոզինը պատմել է, թե ինչպես է վիրավորվել
Գնդակոծման պահին «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն արդեն մոտ երեք ամիս գտնվում էր Դոնբասում։ «Ռոսկոսմոսի» նախկին...
Մարուքյանն ասել է, թե ինչու են զինվորները տեղակայվել այդ տանը
Զինվորները տեղավորվել են այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Այս...
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ն...