«Խնդիրը չեն լուծում, բայց մոտիվացնում են». Զելենսկին ասել է, որ Ուկրաինան բավականաչափ արևմտյան տանկեր չունի
Ըստ Ուկրաինայի նախագահ Զելենսկու` մեկ տասնյակ արևմտյան տանկերը թույլ օգնություն են Կիևին:
«Ռուսական բանակը զինված է հազարավոր տանկերով, իսկ արևմտյան գործընկերները ցանկանում են Կիևին օգնել մի քանի տասնյակ տանկով, դա շատ քիչ է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին ARD-ին տված հարցազրույցում։
«Արևմուտքի մատակարարումները «մոտիվացնում են» ուկրաինական բանակին, բայց դրանք սկզբունքորեն ոչինչ չեն կարող փոխել՝ հաշվի առնելով «օգնության» չափը»,- կարծում է Զելենսկին:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 332-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Ստոլտենբերգը` ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզման լուրերի մասին
Չնայած Ուկրաինային տանկերի մատակարարման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ ՆԱՏՕ-ի քայքայման վտանգ չկա։ Այս մասին Welt-ի...
«7 արկերից 2-ն ընկան ոտքերիս մոտ». Ռոգոզինը պատմել է, թե ինչպես է վիրավորվել
Գնդակոծման պահին «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն արդեն մոտ երեք ամիս գտնվում էր Դոնբասում։ «Ռոսկոսմոսի» նախկին...
Մարուքյանն ասել է, թե ինչու են զինվորները տեղակայվել այդ տանը
Զինվորները տեղավորվել են այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Այս...
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ն...