Մարուքյանն ասել է, թե ինչու են զինվորները տեղակայվել այդ տանը
Զինվորները տեղավորվել են այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի զորանոցում տեղի ունեցած հրդեհին։
«Սեպտեմբերի 13-ի հարձակման հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն Կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Մատակարար ընկերությունն առաջարկել էր բերել Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասեր, բայց Կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը։ Այդ պայմաններում էլ պետք է ապահովվեին բոլոր պայմանները, բայց զորանոցները եկել են։ Կատարվածն ունի իր պատճառները․ տղաները տեղավորվել են գյուղի այդ տանը, որովհետեւ զորանոցը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով։ Պետք է լինեն այդ մոդուլները՝ բոլոր պայմաններին համապատասխանող։ Այդ մոդուլներն արդեն տեղ են հասել։ Հարձակումից անցել է չորս ամիս, սա են հասցրել արել։ Պետք է ամբողջապես փոխել համակարգը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«7 արկերից 2-ն ընկան ոտքերիս մոտ». Ռոգոզինը պատմել է, թե ինչպես է վիրավորվել
Գնդակոծման պահին «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն արդեն մոտ երեք ամիս գտնվում էր Դոնբասում։ «Ռոսկոսմոսի» նախկին...
«Խնդիրը չեն լուծում, բայց մոտիվացնում են». Զելենսկին ասել է, որ Ուկրաինան բավականաչափ արևմտյան տանկեր չունի
Ըստ Ուկրաինայի նախագահ Զելենսկու` մեկ տասնյակ արևմտյան տանկերը թույլ օգնություն են Կիևին: «Ռուսական բանակը զինված է...
Ստոլտենբերգը` ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզման լուրերի մասին
Չնայած Ուկրաինային տանկերի մատակարարման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ ՆԱՏՕ-ի քայքայման վտանգ չկա։ Այս մասին Welt-ի...
Զելենսկին առաջ է քաշել 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիր. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան աջակցում է Կիևի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 10 կ...