Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տան տարածքում պատասխանելով լրագրողների հարցերին։Նրան հարցրել են՝ արդյոք Վաշինգտոնը նախատեսում է F-16 ինքնաթիռներ ուղարկել Կիև։ «Ոչ», - Բայդենի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ֆոնդը։
Նշենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Կիև 31 M1 Abrams տանկ տեղափոխելու մտադրության մասին։
Իր հերթին, Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային կուղարկի 14 Leopard 2 տանկ Գերմանիայի զինված ուժերի պաշարներից և թույլտվություններ կտրամադրի այլ երկրներ վերաարտահանման համար։
Ուկրաինա տանկեր տեղափոխելու մտադրություններ են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Սլովակիայում և Ֆրանսիայում: Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդեց, որ Ուկրաինային անհրաժեշտ է «ընդլայնել համագործակցությունը» և ստանալ արևմտյան երկրներից հեռահար հրթիռներ և մարտական ինքնաթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Հրթիռային հարձակում Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա
Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահ...
Միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ. Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն ասել է, որ միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքնե...
Դոնեցկի վարչակազմի շենքը գնդակոծվել է․ Դմիտրի Շևչենկոն
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատայայի քաղաքապետ Դմիտրի Շևչենկոն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից...
Ստոլտենբերգը` ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզման լուրերի մասին
Չնայած Ուկրաինային տանկերի մատակարարման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ ՆԱՏՕ-ի քայքայման վտանգ չկա։ Այս մասին Welt-ի...