Զելենսկին առաջ է քաշել 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիր. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան աջակցում է Կիևի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 10 կետից բաղկացած ծրագրին: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ըստ Չավուշօղլուի՝ թուրքական կողմն աշխատում է փաստաթղթի վրա։
«Մենք կարծում ենք, որ այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, լավ կլինի, եթե դրան հասնենք որքան հնարավոր է շուտ։ Անցյալ տարվա մարտին Ստամբուլում որոշակի զարգացումներ եղան, բայց ի հայտ եկան նոր պարամետրեր ու իրողություններ։ Ռուսաստանը հիմա իր պատրաստակամությունն է հայտնում բանակցությունների համար, Զելենսկին առաջ է քաշել 10 կետից բաղկացած ծրագիր: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք այս ծրագրին և աշխատում ենք դրա վրա»,- ասել է Չավուշօղլուն Հարավային Աֆրիկայում կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները ցանկանում են մինչև փետրվարի վերջ «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել ՄԱԿ-ի տարածքում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հնարավոր միջնորդությամբ։
Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթը, հղում անելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատը վերջնական տեսքի է բերում Ուկրաինայում՝ տասը կետից բաղկացած «խաղաղության ծրագիրը» և մտադիր է փետրվարին ներկայացնել իր գաղափարները։ Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ G20-ի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ բարձրաձայնել է Ուկրաինայում խաղաղության վերականգնմանն ուղղված քայլերի իր տեսլականը, որը բաղկացած է 10 կետից։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել էր Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության նկատմամբ Ռուսաստանի բաց լինելը պայմանով, որ Կիևը կատարի հայտնի պահանջները և հաշվի առնի նոր տարածքային իրողությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացն...
Մարուքյանն ասել է, թե ինչու են զինվորները տեղակայվել այդ տանը
Զինվորները տեղավորվել են այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Այս...
Ուկրաինայում կանգնեցվել է զինտեխնիկայի և ռազմամթերքի արտադրությունն ու վերանորոգումը. ՌԴ ՊՆ
Հարվածի հետևանքով դադարեցվել է Ուկրաինայի արևմտյան շրջաններից ուկրաինական զինուժի պահեստազորի տեղափոխումը։ ՌԴ ԶՈւ–ն...
Հաքերները հրապարակել են Ռուսաստանի դեմ կռվող ՆԱՏՕ-ի սպաների տվյալները
Ռուսական RaHDit հաքերային խումբը («Չար ռուս հաքերներ») հրապարակել է ավելի քան 100 մարդու անվամբ ցուցակ, որում ներառված ե...