«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից հափշտակել են 7 մլն դրամ գումարով պարկ
Երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացի Համլետ Մ-ից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ 01» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից կենսաթոշակառուների համար նախատեսված գումարով պարկը անհետացել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյանի «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցորդ Գևորգ Հովհաննիսյանը նկատել է, որ նշված ընկերությանը պատկանող Renault Logan մակնիշի ավտոմեքենայի սրահից իրեն անհայտ պայմաններում բացակայում է թվով 1 հատ ինկասացիոն գումարով լի պարկ։
Կայքի տեղեկություններով՝ պարկում եղել է մոտ 7 մլն դրամ գումար։ Կոտայքի մարզի ոստիկանները, Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված 7 մլն դրամով պարկը Աբովյան քաղաքի Արզնի խճուղու «Օրիգինալ» սուպերմարկետի դիմացի հատվածում նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Նարեկ Հարությունյանը, օգտվելով Գ. Հովհաննիսյանի՝ ժամանակավոր բացակայությունից, գողացել է և տեղափոխել նախապես իր կողմից նշված վայրում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան։
Գ. Հովհաննիսյանն ու Ն. Հարությունյանը աշխատում են «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-ուղեկցորդներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Nissan Pathfinder-ը տապալել է ծառն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքեն...
Dodge-ով բախվել է ժայռաբեկորին և կողաշրջվել, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կա...
Արեշ թաղամասում կանխվել է զինված «ռազբորկա». 8 անձ բերման է ենթարկվել
Երեկ, մարտի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատ...