Արեշ թաղամասում կանխվել է զինված «ռազբորկա». 8 անձ բերման է ենթարկվել
Երեկ, մարտի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել առանձնապես ծանր հանցագործություն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 8/1 հասցեում մի խումբ երիտասարդներ հավաքվել են և իրենց միջև «ռազբորկա են անում» ու հնարավոր է, որ նրանք զինված են։
Նշված հասցեում գտնվող ավտովերանորոգման կետի շինությունից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 8 անձ։
Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը, տեսնելով ոստիկաններին, գոտկատեղից ատրճանակը հանել և շպրտել է սենյակի տեսանելի հատվածում։
Բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Իշխան Թովմասյանը, 33-ամյա Դավիթ Սահակյանը, 25-ամյա Պետրոս Մինասյանը, 30-ամյա Արթուր Աֆրիկյանը, Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ռուբեն Հակոբյանը, Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վարդգես Բերակչյանը։ Պարզվել է, որ ատրճանակը նետած անձը Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Խաչատրյանն է։
Անձնական խուզարկությամբ Ի. Թովմասյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա, 1 հատ ծալովի դանակ։ Իսկ Ա. Աֆրիկյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա։ Վերջիններս հայտարարել են, որ հայտնաբերվածները պատկանում են իրենց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Առավոտից որոնվում էր Infiniti-ի վարորդը․ Ձորագետից դուրս է բերվել մեքենան և վարորդի դին
Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների ն...
«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից հափշտակել են 7 մլն դրամ գումարով պարկ
Երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ո...
Երևանում 25-ամյա վարորդը BMW X6-ով վրաերթի է ենթարկել 25-ամյա հետիոտնին
Երեկ՝ մարտի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Բեջանյանը իր...