Dodge-ով բախվել է ժայռաբեկորին և կողաշրջվել, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կարեն Գասպարյանը իր վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 111.7 կմ հատվածում դուրս է եկել դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գասպարյանն աշխատում է Երևանի թիվ 18 դպրոցում՝ որպես զինղեկ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Երևանում 20-ամյա աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայից դուրս է նետվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ...
Nissan Pathfinder-ը տապալել է ծառն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքեն...
«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից հափշտակել են 7 մլն դրամ գումարով պարկ
Երեկ՝ մարտի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ո...