ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանը, ում հայրը փորձում էր ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Հակատուբերկոլոգային Դիսպանսեր-Տուդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում լրտեսական ցանց է բացահայտվել. զինվորականները Ադրբեջանին տեղեկություններ են փոխանցել
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել Աբովյանի սարսափելի վթարից
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Աբովյան քաղաքում երեկ` փետրվարի 20–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։ Պար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարալանջի փողոցի նեղ հատվածում ավտոմեքենա կա կողաշրջված
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Սարալանջի փողոցի նեղ հատվածում։ Auroranews-ը ներկայացնում է տեսակադրեր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջա...