ՍՊՈՐՏ. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Արսեն Հարությունյանը (61 կգ), գրում է News.am-ը:
1/8 եզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի հետ և վստահ հաղթանակ տարավ 18:10 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը կմրցի 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին: