Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններ ունենք․ Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Դոնալդ Թրամփի հետ՝ Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ մինչև Գազայի հատվածի վերականգնմանն անցնելը ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին զինաթափվի:
Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ՑԱՀԱԼ-ի դուրսբերումը։ Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում Հրեական պետության շահերից, և ռազմական գործողությունները պետք է շարունակվեն, մինչև ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չչեզոքացվի:
Գազայում չդադարող հարձակումների և Իսրայելի դիրքորոշման ֆոնին Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իսրայելական կողմին՝ հրադադարը խախտելու համար: Այս երկրները կոչ են արել Իսրայելին՝ ապահովել քաղաքացիական անձանց, բժշկական անձնակազմի և մարդասիրական առաքելությունների պաշտպանությունը, նաև հորդորել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Հրեական պետության վրա:
ՀԱՄԱՍ-ը ևս հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների նպատակն է խոչընդոտել միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաղեստինյան շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...