Փեզեշքիանը հերքել է հրաժարականի մասին լուրերը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական հեռուստատեսության եթերում հերքել է վերջին օրերին տարածված տեղեկությունները, թե պատրաստվում է հրաժարական տալ։
Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լքել նախագահի պաշտոնը և շարունակելու է կատարել իր պարտականությունները։
«Եթե հրաժարական տալու որոշում կայացնեմ, դրա մասին պաշտոնապես կհայտարարեմ։ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ և մտադիր եմ շարունակել կատարել ինձ վերապահված պարտականությունները»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև նշել է, որ որոշ շրջանակներ, արտահայտելով երկրի գերագույն առաջնորդի քաղաքական գծից տարբերվող դիրքորոշումներ, փորձում են պառակտում առաջացնել երկրի ներսում։
Փեզեշքիանը հավելել է, որ կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է Իրանի զինված ուժերի և ռազմական կառույցների հետ լիարժեք համագործակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...