ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ավելի բովանդակային եք, երբ կոկորդիլոսների մասին եք խոսում. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին ու հարցադրումներին։
«Պարոն Սարգսյան, այստեղ եք: Ես ուրախ եմ, որ ձեր քեռին լավ է, բա ձեզ նման զարմիկ ունի, տեղը տեղին տենդերներ է բաժանում, խի պետք է վատ լինի, շատ ուրախ եմ, որ լավ է, հարցնում եք իմ ամուսինը ինչպես է, շատ լավ է իմ ամուսինը միայն ուզում եմ հասկանալ իմ հնչեցրած մեղադրանք քննադատությանը դուք ինչո՞ւ եք ինձ պատասխանում, ես ասում եմ դուք համայնքի ղեկավար եք եղել և ձեր ղեկավարման ժամանակահատվածում ձեր քեռին տենդերներ է ստացել: Դուք ինձ ինչո՞ւ եք մեղադրում իմ գործողությունների կամ իմ կանդրադառնամ իմ ընտանիքի անդամների կողմից իրականացված ո՞ր գործողությունն է ապօրինի կամ շահերի բախման տիրույթում: Եթե որևէ անօրինական գործողություն ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ իրականացրել ա, բա ձեր դատախազությունը ինչո՞վ է զբաղված, հինգ տարի շարունակ ոնց հնարավոր է քրքրել են:
Ուզում եմ հասկանալ ձեր հնչեցրած հարցադրումների ելակետը որն է, որ ես որևէ հակաօրինական գործողություն եմ իրականացրել: Բնականաբար ոչ: Պոպուլիստական հայտարարություն ա եկել ստեղից անում եք բայց քանի որ նաև էսպես ընդգծված հարցադրումներ են, ես հարկ եմ համարում նաև դրանց անդրադառնալ, չնայած կարծում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է, որպեսզի ավելի քաղաքական բնույթի հարցադրումներ հնչեցվեն և պատասխաններ, բայց և այնպես ես էս տարիներին հասկացել եմ մի բան, որ եթե որևէ հարցադրում բաց ես թողնում, դա հետո այսպես կուտակվում ա, ինչպես օրինակ հեկի հարցով հեկը հինգ տարի հետ կնկել պարոն Սարգսյան հինգ տարի էստեղ ասել են Աննա Գրիգորյանի ՀԷԿ-ը Աննա Գրիգորյանի հեկը Արթուր Հովհաննիսյանի հետ էլ հիմա դատվում եք ինչ եք եկել նոր եք ուզում հայտնաբերել Նոր բան եք ուզում հայտնաբերել, ընդ որում ոչ թե ձեր կառավարությունը թույլ չի տվել, որ մենք ՀԷԿ կառուցենք, այլ ես ուղղակի 50% իմ մասնաբաժինը վաճառել, գնացել եմ, հիմա չգիտեմ այդ հեկը կառուցված է, կառուցված չի, պրոցեսի մեջ է, պրոցեսի մեջ չի, եկել ի՞նչ եք ասում կամ ասում է Աննա Գրիգորյանի ամուսնու ընտանիքը պատմամշակութային արգելոց թանգարանից տարածք է վերցրել, այնտեղ սգո սրահ է բացել պարոն Սարգսյան, դուք այդ տարածքը տեսել եք, ուր է Ղարամյան Նարեկը, ինքը հո կապանից է, գոմ է եղել այդ տարածքը, չնայած մշակույթային արգելոց թանգարանին է պատկանել, քաղաքի ծայրամասում գոմ հիշեցնող տարածք է եղել:
Իմ ամուսնու ընտանիքը պայմանագիր է կնքել չորս տարով, ներդրում է իրականացրել, խոշոր ներդրում է իրականացրել, դարձել է սգո սրահ առաջինը Կապանում: Կապանցին չի ունեցել: Հիմա ուզում եմ ասեմ տեղ ինչում եք մեղադրում, որ մենք գոմ հիշեցնող տարածքում ներդրում ենք իրականացրել, պայմանագիրը սպառվել է, հետո դիմել ենք, ընդ որում չեն էլ ավելացրել պայմանագիրը այդտեղ տականքական ինչ կա ես ուզում եմ հասկանալ էլի ի վերջո հարցադրումներ հնչեցնում եք պետք է որևէ տրամաբանություն ունենա թե չէ Ռենջ Ռովերի հետ կապված աստված իմ այդ մեքենան երևի իմ ամուսինը ունեցել է երբ ես իրեն դեռ չեմ էլ հանդիպել հավանաբար 20 տարի առաջ իմիջիայլոց ոչ թե կանաչ այլ կապույտ գույնի էդ այո հիմա հանգիստ քշում եմ երբեմն իմ ամուսինը այդ մեքենայում որևէ խնդիր չկա Ինչից եք խոսում պարոն Սարգսյան բարեկամաբար ձեզ հորդորում եմ ավելի կարծում եմ ձեզ համար ավելի նախընտրելի կլինի խոսել կոկորդիլոսների մասին այդտեղ դուք հաստատ ավելի բովանդակային եք և ավելի հետաքրքիր»,- ասաց Աննա Գրիգորյանը: