Ռումինացի երկրպագուն գարեջրի տարան նետել է հայկական պատվիրակության ուղղությամբ և հայհոյել
Ռումինացի երկրպագուներից մեկը Հայաստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ գտնվել է VIP-գոտում, գարեջրի տարան նետել է հայկական պատվիրակության ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցրել: Այս մասին հետխաղային ասուլիսի ժամանակ պատմել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, գրում է Armsport.am-ը:
Հիշեցնենք՝ երկրորդ խաղակեսի միջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն Խոակին Կապառոսի իսպանացի օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոյին կարմիր քարտ ցույց տվեց և հեռացրեց տեխնիկական գոտուց:
«Կարգապահական կոմիտեն կանի իր հետաքննությունն ու որոշում կկայացնի: Բայց մենք շատ «գոհ ենք» ձեր հյուրընկալությունից: «Շատ լավ» հյուրընկալություն էր»,- ասել է Հայկ Կարապետյանը՝ ընգծելով, որ կազմակերպչական առումով եղել են խնդիրներ ու անվտանգության ծառայությունն իր աշխատանքը բավարար մակարդակով չի կատարել:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը Բուխարեստում նվազագույն հաշվով պարտություն կրեց Ռումինիայի ընտրանուց:
Նմանատիպ հոդվածներ
Միասնական ակցիա՝ Հայաստանի և Ռումինիայի հավաքականների հանդիպումից առաջ
ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի և Ռումինիայի ազգային հավաքականների ֆան ակումբները միասն...
Հայաստանը պարտվեց Ռումինիային՝ նահանջելով 4-րդ տեղ
Բուխարեստում ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ռումինիայի հավաքականին և նահանջեց 4-րդ տ...
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Ռումինիայի դեմ խաղում
Հայտնի է, թե ինչ մեկնարկային կազմով Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա Ռումինիայի դեմ խաղում ։ Խաղը կկայանա ֆուտբոլ...
Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ևս բաց կթողնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրի՝ Հյուսիսային Մա...