Կաշառքի գործով 4 ձերբակալված․ ներգրավված են Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք
Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։
Auroranews.am-ը կապ հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու համար։ Գերատեսչությունից մեզ հայտնեցին․
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- հայտնում են գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 3-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364.50 դրամ է, վաճառքը՝ 368.5...