11:00 Լուրերը մեկ տողով. ՀԱՊԿ-ի հայտարարությունն ու Բաքվի պահանջը՝ Հայաստանին.միլիարդավոր դրամների հարկային չարաշահում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ազգային ժողովի իններորդ գումարման նստաշրջանում շարունակվում են պատգամավորների ելույթները՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածության քննարկման շուրջ:
•ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է պետական ծառայության ավարտի և գործունեությունը մասնավոր ու գիտատեխնոլոգիական ոլորտներում շարունակելու մասին:
•Քննչական կոմիտեն առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքով քրեական հետապնդում է հարուցել «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրենի և իրական շահառուի նկատմամբ:
•ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կպահանջի կոնսենսուս և կարող է քննարկվել նոյեմբերին նախատեսված նիստում:
•Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից տարածքային հավակնությունների հեռացումը:
•Reuters-ի հարցման համաձայն՝ նվազել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը, իսկ տնտեսության կառավարման հարցում դեմոկրատներն առաջ են անցել հանրապետականներից:
•Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ կապված Գազայի հատվածի ապառազմականացման և ՀԱՄԱՍ-ի զինաթափման հետ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդո...
15:00 Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում նոր նախագահ է ընտրվել, Զելենսկին պատերազմի ավարտի ժամկետ է նշել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ ընդ...
18:00 Լուրերը մեկ տողով. Կառավարության նոր կազմը. ՌԴ-ում սպասվող զորահավաք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հանրապետության նախագահի հրամանագրերով կառավարության կազմում կատարվել են մի...
19:00 Լուրերը մեկ տողով. Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի երկաթգծի վերակառուցում. աղմկահարույց քրեական վարույթներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ազգային ժողովում ներկայացվել են պետական մասնակցությունից հետո ՀԷՑ-ի և Զանգե...