Ուկրաինան առաջին անգամ օդային գրոհ է իրականացրել՝ կիրառելով ցամաքային մարտական ռոբոտ
Ուկրաինական զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են նոր մարտավարություն, որի շրջանակում ծանր անօդաչու թռչող սարքը ռազմաճակատի խորքում տեղափոխել և իջեցրել է ցամաքային ռոբոտացված համալիր։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Ըստ հրապարակման՝ ծանր դրոնը մարտական գոտի է հասցրել ARK-1 անվանումով ցամաքային ռոբոտը, որն իջեցումից հետո ինքնուրույն շարունակել է առաջադրանքի կատարումը։ Այս մոտեցումը մասնագետներն անվանում են «պարկավոր» մարտավարություն, երբ մեկ անօդաչու համակարգ տեղափոխում և գործարկում է մեկ այլ ռոբոտացված հարթակ։
Նշվում է, որ նման մեթոդը լուծում է ցամաքային ռոբոտների հիմնական խնդիրները՝ սահմանափակ արագությունը, տեղանքում խրվելու վտանգը և մինչև թիրախ հասնելը ոչնչացվելու բարձր հավանականությունը։ Օդային տեղափոխման շնորհիվ դրանք կարող են արագ և ավելի անվտանգ հասնել առաջադրանքի վայր։
Forbes-ի տվյալներով՝ սա առաջին հայտնի դեպքն է, երբ մեկ անօդաչու թռչող սարք մարտական պայմաններում տեղափոխել և կիրառել է մեկ այլ ռոբոտացված համալիր։ Նման տեխնոլոգիաներ նախկինում փորձարկվել էին նաև ԱՄՆ-ում, սակայն դրանք մարտական կիրառություն չէին ստացել։
Հրապարակման համաձայն՝ այս մարտավարության հիմնական նպատակն է նվազեցնել անձնակազմի ռիսկերը և ընդլայնել ռոբոտացված համակարգերի կիրառման հնարավորությունները մարտի դաշտում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...