Կամային հաղթանակ. Ֆրանսիայի հավաքականը դարձավ Ազգերի լիգայի հաղթող

Միլանում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ խաղը:  Հաղթողի կոչումն էին վիճարկում Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։


Ինչպես գրում է Armsport.am-ը, թիմերն ընդմիջման գնացին առանց միմյանց դարպասը գրավելու։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 64-րդ րոպեին․ Իսպանիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Օյարզաբալը։ Ընդամենը երկու րոպե անց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը։ Ֆրանսիացիներին հաղթանակ պարգևեց հենց Մբապեն՝ աչքի ընկնելով հիմնական ժամանակի ավարտից ընդամենը տասը րոպե առաջ։
 

Այսպիսով, Դիդյե Դեշամը ևս մեկ տիտղոս նվաճեց իր սուպերթիմի հետ։

 

Ֆրանսիան դարձավ այս մրցաշարի երկրորդ հաղթողը 2-1 հաշվով։