Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանը» դեռ չի բացում՝ որ հանձնաժողովներն է ընտրելու. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» դեռ չի բացում՝ որ հանձնաժողովներն է ընտրելու. Տիգրան Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշակի պատկերացումներ ունի նախընտրելի հանձնաժողովների վերաբերյալ, սակայն մարտավարական նկատառումներով դեռ չի հանրայնացնում դրանք։ Օգոստոսի 4–ին Ազգային ժողովում…

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշակի պատկերացումներ ունի նախընտրելի հանձնաժողովների վերաբերյալ, սակայն մարտավարական նկատառումներով դեռ չի հանրայնացնում դրանք։


Օգոստոսի 4–ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ այժմ տվյալների հրապարակումը կարող է ազդել ընտրության ընթացքի վրա, քանի որ առաջին երկու հանձնաժողովների ընտրությունը կատարում է իշխող ուժը։ Պատգամավորը հավելել է, որ իրենք կանգ են առնելու այնպիսի հանձնաժողովների վրա, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն։


Հարկ է նշել, որ Դոնթի բանաձևի համաձայն՝ ԱԺ հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոնների մի մասը հատկացվում է ընդդիմադիր խմբակցություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250