13:00 Լուրերը մեկ տողով. Էկոպարեկային և պարեկային ծառայությունների պաշտոնյաներ են ձերբակալվել. Աժ-ում Մարտի 1-ի շուրջ քննարկումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Էկոպարեկային և պարեկային ծառայությունների պաշտոնյաներ են ձերբակալվել Սևանում ապօրինի ձկնորսություն կազմակերպելու և կաշառք ստանալու կասկածանքով:
•Խորհրդարանում քննարկվել են Մարտի 1-ի իրադարձությունները և դրանցում ներկայիս ղեկավարության ունեցած դերակատարումը:
•Դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ ներկայացված զրպարտության հայցը:
•ԿԳՄՍ նախարարի խորհրդականը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով համակարգային խնդիրների մասին:
•Հայաստանում վեց ամիս ժամկետով արգելվել է տոմատի մածուկի ներմուծումը՝ տեղական արտադրողներին աջակցելու նպատակով:
•Պաշտպանության նախարարությունում քննարկվել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի ներդրման և զորային փորձարկման ընթացքը:
•Բաքվի դիվանագիտական ճնշման հետևանքով Իսրայելի Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
•Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդո...
15:00 Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում նոր նախագահ է ընտրվել, Զելենսկին պատերազմի ավարտի ժամկետ է նշել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ ընդ...
18:00 Լուրերը մեկ տողով. Կառավարության նոր կազմը. ՌԴ-ում սպասվող զորահավաք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հանրապետության նախագահի հրամանագրերով կառավարության կազմում կատարվել են մի...
19:00 Լուրերը մեկ տողով. Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի երկաթգծի վերակառուցում. աղմկահարույց քրեական վարույթներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ազգային ժողովում ներկայացվել են պետական մասնակցությունից հետո ՀԷՑ-ի և Զանգե...