ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի ձերբակալվել. Լևոն Քոչարյանը մարտի 1-ի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանում անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ այդ ժամանակ անմեղ մարդիկ ձերբակալվել կամ կալանավորվել են, սակայն, իր համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը նրանց թվում չի եղել։
«Հնարավոր է՝ անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, կալանավորվել են, ես դա չեմ վիճարկում, բայց մի մարդ, որը հաստատ անմեղ չի ձերբակալվել, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն էր»,- ասել է Քոչարյանը։
Պատգամավորը նաև հիշեցրել է Փաշինյանի 2008 թվականի ելույթներից հատվածներ, որոնցում վերջինս կոչ էր անում ցուցարարներին ինքնապաշտպանության միջոցներ ունենալ և մարդկանց հավաքել։ Քոչարյանի խոսքով՝ եթե այսօր նման հայտարարություններ հնչեին, դրանք կարժանանային իրավապահների արձագանքին։
Նա նշել է, որ մինչև առաջին զոհերի գրանցվելը ոստիկանները նույնպես վնասվածքներ էին ստացել և կոչ արել Մարտի 1-ի իրադարձությունները գնահատել ամբողջական համատեքստում։
Քոչարյանը քննադատել է նաև իշխանություններին՝ պնդելով, որ այսօր մարդկանց ձերբակալում են կարծիք արտահայտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Նարեկ Կարապետյանն առաջարկում է ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր մարտահրավերների...
Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատա...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...