Քաղաքականություն

Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպին՝ պնդելով, որ վերջինս երկար ժամանակ մեքենայով շրջել է մեկ այլ անձի տան մոտ, հայհոյել և սպառնացել նրան։


Գրիգորյանի խոսքով՝ այդ ընթացքում Կոնջորյանի եղբորը ուղեկցել են պարեկային ծառայության աշխատակիցները, ինչը, նրա գնահատմամբ, անհասկանալի արտոնություն է։


«Մի հատ բացատրեք՝ ո՞նց է ստացվում, որ միայն այն պատճառով, որ այդ մարդու ազգանունը Կոնջորյան է, պարեկը նրա հետևից պտտվում ու պաշտպանում է նրան այն ժամանակ, երբ նա գնացել է մեկ այլ ընտանիքի սպառնալու»,– հայտարարել է պատգամավորը։


Աննա Գրիգորյանը նաև պնդել է, որ իշխանությունները տեղյակ են եղել տեղի ունեցածի մասին, սակայն, ըստ նրա, որևէ քայլ չեն ձեռնարկել, մինչև հարցը հանրային քննարկման առարկա չի դարձել։ Նրա խոսքով՝ միայն դրանից հետո է Քննչական կոմիտեն նախաձեռնել համապատասխան վարույթ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250