Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը։ Պատճառը ՖԻՖԱ-ի կողմից «FIFA Forward Enterprise» (FFE) նախագծից հրաժարվելն է, որը նախատեսում էր աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառք մասնավոր ներդրողներին։
Տեբասի համոզմամբ՝ նախագծի չեղարկումը խնդրի միայն ժամանակավոր լուծում է, իսկ ՖԻՖԱ-ում կառավարման համակարգային ճգնաժամ կա։
«ՖԻՖԱ-ի որոշումը՝ հետ կանչել մրցաշարերի սեփականաշնորհման առաջարկը, անշուշտ, լավ նորություն է։ Սակայն մեծ սխալ կլինի կարծել, թե դրանով կազմակերպության կառավարման խնդիրը լուծված է։ Կոնֆեդերացիաները, ազգային ասոցիացիաները, լիգաները, ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային գործընթացի մյուս մասնակիցները չպետք է բավարարվեն միայն այս որոշմամբ ու հարցը փակված համարեն։ Խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տեբասը։
Լա Լիգայի ղեկավարը հիշեցրել է ՖԻՖԱ-ի ղեկավարության վերջին շրջանի մի շարք սկանդալային և վիճահարույց որոշումները.
- Քաղաքական միջամտության արդյունքում խաղացողի (Ֆոլարին Բալոգունի) կարմիր քարտի չեղարկումը։
- ԱՄՆ Կոնգրեսի սկսած հետաքննությունը, որը պահանջում էր Ջանի Ինֆանտինոյի բացատրությունները լուրջ խախտումների վերաբերյալ։
- ՖԻՖԱ-ում պատմական կոռուպցիոն գործերով մեղադրանքներից հրաժարվելը։
- Աշխարհի առաջնության տոմսերի սկանդալային գնագոյացումը։
- Միջազգային խաղացանկի, նոր մրցաշարերի ու ձևաչափերի վերաբերյալ միանձնյա որոշումները, որոնք ընդունվել են առանց շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և համաձայնեցման։
«Խնդիրը երբեք միայն մեկ կոնկրետ առաջարկի մեջ չի եղել։ Գլխավոր խնդիրը կառավարման մոդելն է, որն իշխանությունը կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում, թուլացնում է զսպումների ու հակակշիռների համակարգը և սահմանափակում նրանց ազդեցությունը, ում վրա անմիջականորեն անդրադառնում են ընդունված որոշումները։
Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ջանի Ինֆանտինոն չպետք է շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն։ Համաշխարհային ֆուտբոլին նոր ղեկավարություն է պետք, որը կկարողանա արդիականացնել կառավարման համակարգը, վերականգնել վստահությունը կազմակերպության նկատմամբ և ապագա որոշումները կայացնել գործընթացի բոլոր մասնակիցների հետ համատեղ՝ նախապես գնահատելով դրանց սպորտային, տնտեսական և սոցիալական հետևանքները, այլ ոչ թե պարտադրելով դրանք միակողմանի կարգով։
Մեկ առաջարկի հետկանչումը չի ջնջում այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախկինում։ Սա ընդամենը այսբերգի գագաթն է»,- եզրափակել է Խավիեր Տեբասը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...