492 մլն դրամի հարկերի չվճարման գործով կալանավորվել է «Առինջ Մոլ»-ի նախկին տնօրենը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ խոսքը Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...