ՍՊՈՐՏ. Գյումրեցի 19-ամյա ծանրորդը՝ Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ- մարզուհիներով, գրում է Sputnik Armenia-ն:
Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչև 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ և նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հավելենք, որ Գառնիկ Չոլակյանը Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։