ՖԻՖԱ-ի ղեկավարության շուրջ նոր ճգնաժամ․ Ինֆանտինոյին կոչ են անում հրաժարական տալ
ՈւԵՖԱ-ն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) և Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF) մշակել են գործողությունների ծրագիր, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հրաժարվի պաշտոնից և 2027 թվականին չառաջադրվի նախագահի ընտրություններում։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ երեք կոնֆեդերացիաների ղեկավարները պատրաստ են «կաթվածահար անել» ՖԻՖԱ-ի աշխատանքը՝ բոյկոտելով կազմակերպության խորհրդի և կոմիտեների նիստերը, ինչպես նաև չվավերացնելով ՖԻՖԱ-ի որոշումները։
Բացի այդ, քննարկվում է այլընտրանքային միջազգային մրցաշարերի ստեղծման հնարավորությունը։ Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն դեռ 2017 թվականին մշակել էր գլոբալ Ազգերի լիգայի նախագիծ, որը, սակայն, այդպես էլ կյանքի չէր կոչվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի, Ուելսի և Շվեդիայի ֆուտբոլային ֆեդերացիաները հետ են կանչել Ինֆանտինոյի թեկնածությանը աջակցությունը հայտնելոօ որոշումը 2027 թվականի ընտրություններում։ Reuters-ի տվյալներով՝ նույն քայլին պատրաստվում է նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան։
Նմանատիպ հոդվածներ
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
«Թշնամաբար տրամադրված չէին». Գագիկ Խաչատրյանը՝ Բաքվում անցկացված ԱԱ-ի անվտանգության մասին. Sputnik Արմենիա
Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայ...