ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնապաշտպանվում էին. ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին՝ անդրադառնալով 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններին։
Ռուբինյանի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հավաքված մարդկանց նկատմամբ ուժ է կիրառվել, երբ նրանք, իր պնդմամբ, որևէ բռնի գործողություն չէին իրականացրել։
«Հետո դնում եք ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրեր վերցրեք, պաշտպանվեք։ Իհարկե պետք է իրեր վերցնեին, որ պաշտպանվեին, որովհետև դրանից մի քանի ժամ առաջ հատուկ ջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա։ Ինքնապաշտպանվում էին։ Ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում»,– ասել է Ռուբինյանը։
Նա նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2008 թվականին հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է եղել՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Մարտի 1-ի 10 զոհերի համար պատասխանատվությունը վերագրվել է պետությանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...