ՏԵՍԱՆՅՈՒԹ.Իսկ ձեր ամուսինը ո՞նց է. Գարիկ Սարգսյանի կոշտ պատասխանը Աննա Գրիգորյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը, շարունակելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին ուղղված իր ելույթը, հարցրել է նրա ամուսնու վերաբերյալ։
«Իսկ ձեր ամուսինը ո՞նց է»,- շարունակելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին ուղղված ելույթը՝ ասաց ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:
«Ճի՞շտ ա, որ ձեր ամուսինը իր Ռենջ Ռովերի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել, որպեսզի խուսափի մեր համայնքներից մեկին խոշոր գույքահարկ վճարելուց ու ԴԱՀԿ-ով այդ մեքենեն եղել է հետախուզման մեջ. դա բոլոր կապանցիները գիտեն: Իսկ ճի՞շտ է, որ ձեր ու ձեր հոր՝ ՇՄՆ-ում աշխատած տարիներին դուք ոռոգման ջրագծի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն եք ստացել ու գրեթե պատրաստ է եղել շահագործելու, բայց եկել է նոր իշխանությունը և թույլ չի տվել, որ այն աշխատի: Ճի՞շտ է, որ Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ից կոպեկներով խոշոր գույք եք վարձակալել ու դարձրել սգո սրահ»,- հայտարարեց Սարգսյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին Աննա Գրիգորյանը հետաքրքրվել էր՝ «Սարգսյանը տենդերներով նորմալ ապահովո՞ւմ է քեռուն, թե՞ ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...