Պատահարներ

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ. Factor TV

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ. Factor TV

Factor TV-ի տեղեկություններով՝ այսօր 07։30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ 


«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։ 


Նշենք, որ Էկոպարեկային ծառայության խնդիրներն են՝ 


-պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը,


 -օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը, 


-պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը,


 -Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը»,- ասվում է հոդվածում:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250