Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ադրբեջանի համար «կարմիր գիծ» է. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Իսրայելի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը Բաքվի համար «կարմիր գիծ» է։ Նրա խոսքով՝ հարցը օրակարգ մտնելուց հետո Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ սկսվել են ակտիվ դիվանագիտական շփումներ Իսրայելի հետ։
Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը Իսրայելին փոխանցել է, որ նման որոշումը, Բաքվի գնահատմամբ, «չի համապատասխանի պատմական իրականությանը և անընդունելի է»։ Նա պնդել է, որ իսրայելական կողմը լրջորեն է վերաբերվել Ադրբեջանի ուղերձներին, և իր կարծիքով՝ հարցի հետագա առաջխաղացումը կանխվել է։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ Թուրքիայի շահերը մշտապես առաջնահերթ են Ադրբեջանի համար՝ ընդգծելով, որ երկու երկրները փոխադարձաբար պաշտպանում են միմյանց շահերը միջազգային հարթակներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի կառավարությունը դադարեցրել է 1915 թվականի իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու նախաձեռնության առաջխաղացումը, և հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...