
Պերմում հրաձգության ժամանակ զոհվել է 6 մարդ, 9 տուժածների վիճակը շատ ծանր է

Հրապարակվել են Պերմում հրաձգության ժամանակ զոհվածների անունները։ Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից։
Պերմի համալսարանում հրաձգության զոհերն են.
Էնգաուս Մարգարիտա Գենադիևնա (66 տարեկան);
Արամելև Յարոսլավ Ալեքսեևիչ (19 տարեկան);
Սամչենկո Քսենիա Պավլովնա (18 տարեկան);
Շակիրովա Եկատերինա Ռոդոմիրովնա (19 տարեկան);
Այգելդինա Աննա Ալեքսանդրովնա (26 տարեկան);
Մոխովա Ալեքսանդրա Յուրիևնա (20 տարեկան):
Բացի վեց զոհվածներից, կրակոցների հետեւանքով վիրավորվել է 28 մարդ, նրանցից 20 -ը հոսպիտալացվել են: Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ ինը տուժածներ ծանր վիճակում են:
Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին վճարել մեկ միլիոն ռուբլի, իսկ զոհերին ՝ 500 հազար: Համալսարանը լրացուցիչ կվճարի նույն գումարները: