Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ըստ լրատվականի՝ սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ա.-ն է:
Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները համատեղ աշխատանքի շնորհիվ նշված այգուց խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 20-ամյա Հայկ Պ.-ին, 25-ամյա Հարություն Հ.-ին, 20-ամյա Արման Ս.-ին, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Էրիկ Ե.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Շահեն Ա.-ին, Երևանի բնակիչ, 28-ամյա Դորիկ Վ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Պ.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Հ.-ին, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Վ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված այգում բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ Նարեկ Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ բերման ենթարկված Արման Ս.-ի գլխի հատվածում առկա է եղել արյունոտ, պատռված վերք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արյունոտ դանակ, իսկ Հայկ Պ.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Բերման ենթարկվածները այնուհետև բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջել է Ստեփանակերտով և ռուսերեն լեզվով ասել՝ գտնվում է Խանքենդիում․ Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառ...
Երևանում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է. նախկին պատգամավորի որդին դեռ հիվանդանոցում է
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով...
Նախկին պատգամավորի որդու կրակոցների գործով ևս մեկ վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց. նա թաքնվել է իրավապահներից
Երեկ Sаmshyan.com-ը գրել էր, որ Աբովյան փողոցում «Կինո Մոսկվայի» հարևանությամբ հնչած կրակոցներից տուժած երիտասարդներից մ...
Ճանապարհ չզիջելու պատճառով կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ
Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում ա...