Պերմի համալսարանում հնչած կրակոցների հետեւանքով զոհված անձանց ինքնությունը պարզվել է

Ռուսաստանի Պերմի համալսարանում հնչած կրակոցների հետեւանքով զոհված անձանց ինքնությունը պարզվել է. նրանցից հինգը՝ կին է, մեկը՝ տղամարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում։

 

«Ներկայում հաջողվել է պարզել հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածների ինքնությունը։ Ողբերգության զոհ են դարձել հինգ կին եւ 20 տարեկան մեկ երիտասարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պերմի բուհում կրակոցների հետևանքով 6 մարդ Է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։ Կրակոցներն արձակել է ուսանողը, որը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել եւ վիրավորվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա կրակել է ողորկափող որսորդական հրացանից, որը ձեռք է բերել այս տարվա մայիսին։ Գվարդիայի տվյալներով՝ երիտասարդը զենք է ունեցել օրինական հիմքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։

Քաղաքականություն