Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. պարեկային ծառայության 31-ամյա պարեկը Toyota-ով բախվել է ԶԻԼ-ին

Այսօր` սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած Toyota Alphard մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով;  Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։ 

 

 

Քաղաքականություն