Այրվել են փաթեթավորած և պահեստավորած շինարարական դետալներ և տնտեսական գույք՝ ամբողջությամբ

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստում բռնկված հրդեհը։ Այրվել են փաթեթավորած և պահեստավորած շինարարական դետալներ և տնտեսական գույք՝ ամբողջությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սեպտեմբերի 14-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստում։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել են փաթեթավորած և պահեստավորած շինարարական դետալներ և տնտեսական գույք՝ ամբողջությամբ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ